կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կարեն Խաչանովը Ադելաիդեի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Կարեն Խաչանովը Ադելաիդեի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է ելույթներն Ավստրալիայում ընթացող ATP մրցաշարում:

Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում մրցեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջեկ Դրեյպերի հետ: 1 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:4, 6:2 հաշվով: Կարեն Խաչանովը դուրս եկավ Ադելաիդե քաղաքում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 20-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ:

  • Կիսվել: