կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարեն Խաչանովը 2-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ երրորդ փուլ

Կարեն Խաչանովը 2-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ երրորդ փուլ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մոնտե Կարլոյում ընթացող Masters մրցաշարի երրորդ փուլ։

Աշխարհի 12-րդ ռակետը երկու սեթում հաղթել է բելառուս Իլյա Իվաշկոյին, ով ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը։

1 ժամ 41 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6, 6:2 հաշվով։

1/4 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի մեկ այլ ռուսաստանցի՝ Անդրեյ Ռուբլյովի հետ։

  • Կիսվել: