հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարեն Ասլանյանը և Դավիթ Օվասապյանը Տալլինի մրցաշարում ոսկե մեդալ են նվաճել

Կարեն Ասլանյանը և Դավիթ Օվասապյանը Տալլինի մրցաշարում ոսկե մեդալ են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Ասլանյանը և Դավիթ Օվասապյանը դարձել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ:

Ավելի վաղ   հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մասնակցել են միջազգային մրցաշարի և մեդալառատ ելույթներ են ունեցել:

Ոսկե մեդալներ են նվաճել 45 կգ Յուրի Մխիթարյանը, 48 կգ Լիպարիտ Մկրտչյանը, 60կգ Սամվել Տերտերյանը, 65 կգ Պետրոս Աշկարյանը և 92 կգ Գրիշա Ոսկանյանը:

Արծաթե մեդալներ են նվաճել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60կգ) և Գոռ Խաչատրյանը (71կգ):

Բրոնզե մեդալներ են նվաճել 55 կգ Յուրիկ Կարապետյանը, 65 կգ Արթուր Ամոյանը և 80 կգ Էրիկ Տեր-Մաթևոսյանը:

  • Կիսվել: