ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը զինծառայությունից ազատեց Բասկետբոլի եւ ֆուտզալի ազգային հավաքականների 3 խաղացողների

Կառավարությունը զինծառայությունից ազատեց Բասկետբոլի եւ ֆուտզալի ազգային հավաքականների 3 խաղացողների

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատվել Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նրանց 2017-ի հունիսին նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:

Երիտասարդներին կառավարության 2020 թվականի  հունվարի 16-ի որոշմամբ   տարկետում է տրվել մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը:

Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանը և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինը հանդես են գալիս  բասկետբոլի  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում  նախապատրաստվելու և  մասնակցելու են  2023 թվականի աշխարհի առաջնության  և 2024 թվականի   Եվրոպայի  առաջնության նախընտրական փուլերի  խաղերին: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ պարտադիր զինծառայությունից ազատվել է նաեւ Ժուլիո Ադրիանոյի Սեզար Բրոլլո Զանոտտոն:

Նա այս պահին հանդես է գալիս  ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու  ֆուտզալի  ուսումնամարզական հավաքներին  և Եվրոպայի  նախընտրական փուլերի խաղերին:

  • Կիսվել: