շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը դադարեցրեց ձյուդոիստներ Արտակ Թորոսյանի և Գոռ  Սաֆարյանի տարկետումը․ նրանք որոշել են զինծառայության անցնել

Կառավարությունը դադարեցրեց ձյուդոիստներ Արտակ Թորոսյանի և Գոռ Սաֆարյանի տարկետումը․ նրանք որոշել են զինծառայության անցնել

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Արտակ Վահեի Թորոսյանին և Գոռ Արթուրի Սաֆարյանին պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը:

Նման որոշման համար հիմք է ընդունվել «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հուլիսի 21-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Արտակ Թորոսյանը և Գոռ Սաֆարյանը չեն հանդիսանում Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ:

Բանն այն է, որ Արտակ Թորոսյանը և Գոռ Սաֆարյանը սահմանված ժամկետերում  դիմել են  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու  համար:  Հետո երբ հայտարարվել է ամառային զորակոչը, որոշել են պարտադիր զինվորական ծառայության անցնել:  

Նրանք դիմել են ՀՀ պաշտպանության  նախարարություն և ընդգրկվել են մարզական վաշտում:

  • Կիսվել: