չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Կարատեիստ Գոռ Ներսիսյանը ԲՐԻԿՍ 2024-ի խաղերում բրոնզե մեդալ է նվաճել

Կարատեիստ Գոռ Ներսիսյանը ԲՐԻԿՍ 2024-ի խաղերում բրոնզե մեդալ է նվաճել

Կարատեիստ Գոռ Ներսիսյանը (84 կգ) ՌԴ Կազան քաղաքում անցկացվող ԲՐԻԿՍ 2024-ի խաղերում բրոնզե մեդալ է նվաճել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։
 
Այս քաշային կարգում հաղթող է ճանաչվել Էդուարդ Գասպարյանը Ռուսաստանից:
Նշվում է, որ Գոռ Ներսիսյանը մրցաշարի ընթացքում հաղթել է ուզբեկ և սերբ մրցակիցներին, բայց կիսաեզրափակչում պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Էդուարդ Գասպարյանին։ Բրոնզե մեդալի համար պայքարում Գոռը հաղթել է չինացի մրցակցին։
 
ԲՐԻԿՍ -ի խաղերում Հայաստանն արդեն ունի 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ:
Ավելի վաղ կարատեիստ Սուրեն Հարությունյանը ոսկե մեդալ էր նվաճել, սամբիստներ Արթուր Մանուկյանը և Արսեն Խանջյանը բրոնզե մեդալակիրներ էին դարձել։
Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն ընթանում են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։
 
Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձև, որոնց մրցումները կանցկացվեն Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 387 հավաքածու:

  • Կիսվել: