երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի է կանանց Հայաստանի հավաքականի կազմը՝ Իսրայելի եւ Ղազախստանի դեմ խաղերում

Հայտնի է կանանց Հայաստանի հավաքականի կազմը՝ Իսրայելի եւ Ղազախստանի դեմ խաղերում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Նոյեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ֆուտբոլի կանանց Ազգերի լիգայի Հայաստան -Իսրայել հանդիպումը: Դեկտեմբերի 2-ին կրկին Երևանում տեղի կունենա պատասխան՝ Իսրայել - Հայաստան հանդիպումը: Կանանց ազգային հավաքականը դեկտեմբերի 3-ին կմեկնի Ղազախստան, որտեղ դեկտեմբերի 5-ին կմրցի Ղազախստանի թիմի հետ։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Յանա Հարությունյան - «Լեռնային Արցախ»
Շողեր  Սարդարյան – «Ուրարտու աղջիկներ»
Լիլիթ Բաբայան – «Փյունիկ աղջիկներ»

Պաշտպաններ

Մարիանա Վարդանյան – «Ուրարտու աղջիկներ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան - «Փյունիկ աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու աղջիկներ»
Լիանա Ղազարյան

Կիսապաշտպաններ

Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան - «Քրեյթոն» (Կանադա)
Էմմի Սարգսյան – «Ուրարտու աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Դալլաքյան 
Մարալ Արթին

Հարձակվողներ

Մանե Ներսիսյան – «Իգլս» (ԱՄՆ)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Տաթև  Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու աղջիկներ»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա    

  • Կիսվել: