չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Կանանց Հայաստանի հավաքականն առաջադիմել է․ ՖԻՖԱ

Կանանց Հայաստանի հավաքականն առաջադիմել է․ ՖԻՖԱ

ՖԻՖԱ-ն հրապարակել է կանանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականն առաջադիմել է 4 կետով և 143-րդ տեղում է։

Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան է, որին հաջորդում են Ֆրանսիան ու Անգլիան։ Լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան, Ճապոնիան, Կանադան, Բրազիլիան ու Հյուսիսային Կորենա։

Հիշեցնենք, որ Եվրո-2025-ի որակավորման փուլի C լիգայի չորրորդ խմբում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը չորս խաղում տարել է 2 հաղթանակ և կրել նույնքան պարտություն ու 6 միավորով երկրորդն է։ Վերջերս կանանց Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ տարել էր երկու անընդմեջ հաղթանակ։

  • Կիսվել: