երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կանանց ԱԱ․ Իսպանիայի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Կանանց ԱԱ․ Իսպանիայի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Իսպանիայի կանանց հավաքականը դուրս է եկել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում անցկացվող 2023 թվականի ՖԻՖԱ-ի կանանց Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում իսպանացի ֆուտբոլիստները հաղթեցին Շվեյցարիայի հավաքականին։ Օքլենդի մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 5-1 հաշվով։

 

Դուբլի հեղինակ դարձավ Այտանա Բոնմատին (5-րդ և 36 րոպե), մեկական գոլ խփեցին Ալբա Ռեդոնդոն (17), Լայա Կոդինան (45) և Ջենիֆեր Հերմոսոն (70): 11-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Կոդինան։

 

Իսպանիայի կանանց ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

  • Կիսվել: