երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կանանց ԱԱ․ հայտնի է քառորդ եզրափակիչի ևս երկու մասնակից, գործող չեմպիոնը լքում է մրցաշարը

Կանանց ԱԱ․ հայտնի է քառորդ եզրափակիչի ևս երկու մասնակից, գործող չեմպիոնը լքում է մրցաշարը

ԱՄՆ-ի կանանց հավաքականը չկարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2023 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում ելույթներն ավարտելով քառորդ եզրափակիչ փուլում։

Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի հավաքականը մնաց առանց աշխարհի գավաթի մեդալների։ Թիմը կանանց ԱԱ-ի քառակի հաղթող է։

ԱՄՆ-Շվեդիա հանդիպման 120 րոպեների ընթացքում թիմերը ոչ մի գոլ չեն խփել։ 11 մետրանոց հարվածաշարում շվեդները հաղթեցին 5-4 հաշվով։ Այսօր 1/4 եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև Նիդեռլանդները՝ 2-0 հաշվով հաղթելով ՀԱՀ-ի հավաքականին։

  • Կիսվել: