ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կամո Հովհաննիսյանը հեռացավ «Աստանա»-ից

Կամո Հովհաննիսյանը հեռացավ «Աստանա»-ից

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացավ  ղազախական «Աստանա»-ից։

31-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր նախկին թիմին ու մաղթել հաջողություն։

«Շնորհակալություն «Աստանա»-ին 2 տարիների համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն թիմակիցներիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- գրել է հայ ֆուտբոլիստը սոցցանցերում։

Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից էր խաղում «Աստանա»-ում ։ Օրեր առաջ «Աստանա»-ից հեռացել էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

  • Կիսվել: