հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կալմար»-ի հետ խաղը «Հանրապետական» մարզադաշտ տեղափոխելու «Փյունիկ»-ի խնդրանքը ՀՖՖ-ն մերժել է

«Կալմար»-ի հետ խաղը «Հանրապետական» մարզադաշտ տեղափոխելու «Փյունիկ»-ի խնդրանքը ՀՖՖ-ն մերժել է

Օգոստոսի 3-ին «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլի ուղեգրի համար մրցելու է շվեդական «Կալմարի» հետ Աբովյանի մարզադաշտում։

«Ուրախությամբ փաստում ենք, որ խաղի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն հիմք ընդունելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժեց այս խաղը Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ տեղափոխելու մեր խնդրանքը, ինչպես նաև Աբովյանի ստադիոնի սահմանափակ տեղերը, առաջիկա հանդիպմանը մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: