Կալանավորվել է Մոսկվայի հոկեյի ֆեդերացիայի նախագահը
Մոսկվայում բերման են ենթարկել և կալանավորել մայրաքաղաքի հոկեյի ֆեդերացիայի նախագահ և բանկիր Սերգեյ Մենդելեևին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Մենդելեևը մեղադրվում է Ինվեստբանկին կանխամտածված կերպով սնանկացնելու մեջ։ Վնասի չափը կազմում է 3 միլիարդ ռուբլի: Մոսկվայի Տվերի դատարանն ընտրել է նրա և երեք այլ անձանց խափանման միջոցը. Բանկիրիը բերման են ենթարկել և կալանավորել, իսկ մնացածի համար սահմանվել է տնային կալանք։
Խափանման միջոց է ընտրվել է երկու ամսով՝ մինչև ապրիլի 20-ը: