ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ջիվան Չելոյանցի համար զարմանալի է, որ Հայաստանում ֆուտբոլը քաղաքականացված է․ «Ժողովուրդ»

Ջիվան Չելոյանցի համար զարմանալի է, որ Հայաստանում ֆուտբոլը քաղաքականացված է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջիվան Չելոյանցի համար զարմանալի է, որ Հայաստանում ֆուտբոլը քաղաքականացված է, եւ գործկոմի կազմում 17 հոգուց 8-ը քաղաքական գործիչներ են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Չելոյանցը նշեց. «Այն մարդիկ, որ գործկոմի կազմում են, պետք է ֆուտբոլից մի փոքր հասկանան: Օրինակ` օրեր առաջ առողջապահության նախարարը քննադատում էր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, բայց ես կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է զբաղվի ու մտահոգվի նրանով, որ Հայաստանում սպորտային բժիշկներ չկան: Ես ֆուտբոլում վաղուց եմ, սակայն այսքան քաղաքականություն չեմ հիշում»:

Ապա հավելեց, որ գործկոմի անդամները պետք է օգնեն Վանեցյանին, ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա հաարում։

 

  • Կիսվել: