շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ջանք չենք խնայել, որպեսզի ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունը լինի լավագույնը․ Արայիկ Հարությունյան

Ջանք չենք խնայել, որպեսզի ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունը լինի լավագույնը․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` կազմկոմիտեն ջանք չի խնայել առաջնությունը լավագույնս անցկացնելու համար:

«Կազմկոմիտեի կողմից ջանք չի խնայվել, որպեսզի այս առաջնությունը լինի լավագույնը: Արդեն իսկ մեր գործընկերներից շատ դրական արձագանք ենք ստացել: Մեր փորձը, որը ձեռք ենք բերել այս տարիներ ընթացքում, թույլ է տալիս նաև, որ հյուրընկալենք առավել մեծ մրցաշարեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:

Հարությունյանն ընդգծեց` Եվրոպայի առաջնության ավարտից հետո Հայաստանի հեղինակությունն ավելի է բարձրանալու։ Նրա խոսքով՝  նմանատիպ միջոցառումների անցկացումը նոր` առավել խոշոր մրցաշարերի անցկացնման հավակնություններ է տալիս:

Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին և կմեկնարկի ժամը 20:30-ին: Հանդիսատեսի համար համալիրի դռները կփակվեն մեկնարկից մեկ ժամ առաջ:

  • Կիսվել: