երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
IWF-ն ոչ մի ռուսաստանցի ծանրորդի թույլ չի տվել մասնակցել ԱԱ-ին

IWF-ն ոչ մի ռուսաստանցի ծանրորդի թույլ չի տվել մասնակցել ԱԱ-ին

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ռուսաստանցի ծանրորդներին թույլ չի տվել մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

IWF-ի գործադիր կոմիտեն հաստատել է չեզոք մարզիկների պատվիրակության կազմը, որում ընդգրկվել են Բելառուսի 12 մարզիկներ։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

Այս տարվա մայիսի 12-ին IWF-ն թույլատրել էր Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդներին չեզոք կարգավիճակում մասնակցել միջազգային մրցումների։

Բելառուսի եւ Ռուսաստանի մարզիկները զրկվել էին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից 2022թ․ փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի սկսած ռազմական գործողություններից հետո։

  • Կիսվել: