հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իտալիայում չեն հետևում ռուսական թիմերի խաղացողներին․ Սպերցյանի և Թիկնիզյանի տրանսֆերների մասին

Իտալիայում չեն հետևում ռուսական թիմերի խաղացողներին․ Սպերցյանի և Թիկնիզյանի տրանսֆերների մասին

Tuttosport-ի իտալացի լրագրող Մասիմո Ֆրանկին պատասխանել է Ա Սերիայի որոշ ակումբների կողմից «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և Լոկոմոտիվի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։ Երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականում։

«Իտալական կայքերն ամեն օր հրապարակում են տասնյակ տրանսֆերային նորություններ։ Նրանք ապրում են՝ գրավելով ընթերցողների ուշադրությունը։ Բայց այնտեղ շատ քիչ ճշմարտություն կա: ։ Այս լուրը պարզապես խոսակցությունների մակարդակի է։

Հիմա Ռուսաստանի առաջնություն գրավիչ չէ թոփ լիգաների ակումբերի համար։ Իտալիայում ՌՊL-ի հանդիպումները հեռուստատեսությամբ չեն հեռարձակվում, փոխարենը ցուցադրվում է Սաուդյան Արաբիայի առաջնությունը։ Ռուսական թիմերը և ազգային հավաքականը հեռացված են միջազգային խաղերից, իսկ եվրոպական ակումբները ներկայումս շահագրգռված չեն ՌՊԼ-ից խաղացողներ գնելու հարցում:

Իտալական ակումբները նախընտրում են իրենց սկաուտներին ուղարկել Հարավային Ամերիկա, Աֆրիկա, քան Ռուսաստան: Կան բացառություններ՝ օրինակ Սաբա Սազոնովը ամռանը տեղափոխվեց «Տորինո»։  Բայց դա առաջին հերթին այն պատճառով, որ նա վրացի է, ինչպես Խվիչա Կվարացխելիան, և նրա խաղը տեսել են Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վրաստանի հավաքականի կազմում»,- Ֆրանկիի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։

  • Կիսվել: