երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իտալիայում ավարտվել է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Իտալիայում ավարտվել է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվել է աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Ձեզ ենք ներկայացնում հայ շախմատիստների արդյունքները:
 
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և կիսեց 5-10-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը:
 
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեց 7.5 միավոր և կիսեց 9-12-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը: Էրիկ Գասպարյանը վաստակեց 7 միավոր:
 
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը և Արսեն Դավթյանը վաստակեցին 6.5 միավոր, Ալեքս Սահակյանը՝ 6 միավոր:
 
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը վաստակեց 7 միավոր, Անահիտ Մկրտչյանը՝ 6.5 միավոր:
 
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը վաստակեց 5.5 միավոր:
 
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը վաստակեց 6.5 միավոր:
 
Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Նվարդ Հայրապետյանը (183 կետ), Անահիտ Մկրտչյանը (77 կետ), Ռոբերտ Փիլիպոսյանը (22 կետ) և Էրիկ Գասպարյանը (20 կետ)։

  • Կիսվել: