երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իտալիայի վարկանիշային մրցաշար․ Նարեկ Մանասյանը պատռվածք ստացավ ու չշարունակեց պայքարը

Իտալիայի վարկանիշային մրցաշար․ Նարեկ Մանասյանը պատռվածք ստացավ ու չշարունակեց պայքարը

Իտալիայում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանաասյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջամար Թալիի հետ, սակայն երկրորդ ռաունդի մեկնարկում ստացած դեմքի պատռվածքից հետո բժիշկները թույլ չեն տվել շարունակել մենամարտը:

Ավելի վաղ Մանասյանը երկու հաղթանակ էր տարել վարկանիշային մրցաշարում։ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար բռնցքամարտիկները պետք է հասնեն մինչև կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք՝ նախօրեին վարկանիշային մրցաշարում իր երկրորդ հաղթանակն էր տարել Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականից պայքարը լքել են նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը: Կանանց թիմից՝ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Էլիդա Քոչարյանը:

Վաղը՝ մարտի 10-ին,  քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), հայտնում է armsport.am-ը: 

  • Կիսվել: