երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իտալական «Ինտեր»-ը և գերմանական մի շարք ակումբներ հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Իտալական «Ինտեր»-ը և գերմանական մի շարք ակումբներ հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ը և գերմանական մի քանի ակումբներ:

Այս մասին գրում է Metaratings-ը:

Կայքի տեղեկություններով՝ ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին ակտիվորեն հետևում են գերմանական «Բայեր»-ը, «Ֆրայբուրգ»-ը, Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն: Բացի գերմանական թիմերից, նաև իտալական «Ինտեր»-ն է հետաքրքրված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում: Առաջին գոլը հավաքականի կազմում Սպերցյանը հեղինակել է նորամուտի խաղում։

  • Կիսվել: