շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսպանիայի թագավորը դիմել է հավաքականին Եվրո-2024-ը հաղթելուց հետո

Իսպանիայի թագավորը դիմել է հավաքականին Եվրո-2024-ը հաղթելուց հետո

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը շնորհակալություն է հայտնել ազգային թիմին Եվրո-2024-ում հաղթելու համար։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

 

Երկուշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, թագավորն ընդունել է խաղացողներին Մադրիդի Զարզուելա պալատում։

«Մենք գոհ ենք ձեր աշխատանքից։ Ձեր ժառանգությունը հսկայական է: Շնորհակալ եմ ձեր ջանքերի և այդպիսի ուրախությամբ խաղի համար։

Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ տվել եք մեզ»,- ազգային հավաքականի ընդունելության ժամանակ ասել է Ֆիլիպ 6-րդը:

  • Կիսվել: