երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթել է «Գվադալախարային»

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթել է «Գվադալախարային»

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում «Բարսելոնան» «Պեդրո Էսկարտեն» մարզադաշտում գավաթի պաշտպանությունը սկսեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Գվադալախարայի» դեմ խաղով։

Կատալոնական ակումբը, սպասումներին հակառակ, բարդ դիմադրության հանդիպեց՝ դժվարին հաղթանակ տանելով 2-0 հաշվով։

«Կապտանռնագույնների» կազմում գոլերով աչքի ընկան Անդրեաս Կրիստենսենը և Մարկուս Ռեշֆորդը համապատասխանաբար՝ 76-րդ և 90-րդ րոպեներին։

Այսպիսով, Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը պայքարը կշարունակի 1/8-րդ եզրափակչում։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: