շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսպանիան լավագույն թիմն էր այս մրցաշարում. Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Իսպանիան լավագույն թիմն էր այս մրցաշարում. Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Եվրո-2024-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունը:

«Մենք պայքարեցինք մինչև եզրափակիչի վերջը։ Կարծում եմ՝  բավականաչափ լավ չէինք տիրում գնդակին: Մենք լավ էինք պաշտպանվում, բայց երբ տիրում ես գնդակին, պետք է դուրս գաս ճնշումից։ Մենք չկարողացանք դա անել: Սա նշանակում էր, որ մրցակիցն ավելի շատ էր վերահսկում խաղը, և դա կարող էր հոգնեցնել մեզ։ Այնուամենայնիվ, կարողացանք հավասարեցնել հաշիվը։ Ի վերջո, մենք կարող էինք նույնիսկ երկրորդ անգամ հաղթել։ Բայց կարծում եմ, որ Իսպանիան լավագույն թիմն էր այս մրցաշարում»,- նշել է նա:
 
Սաութգեյթն ասել է, որ իրենցից մի քիչ ժամանակ կպահանջվի եզրակացություններ անելու համար:
 
Անգլիան դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որը երկու անգամ անընդմեջ պարտվեց Եվրոյի եզրափակչում։ Իր հերթին Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամ նվաճեց Եվրոն։ Սա ռեկորդ է եվրոպական բոլոր հավաքականների մեջ։

  • Կիսվել: