շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում հայ շախմատիստները երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել

Իրանում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում հայ շախմատիստները երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել

Իրանի Բիրջանդ քաղաքում «8th Khavaran International» մրցաշարի շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, ով 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 8.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

  • Կիսվել: