հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ինտերը» ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ․ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր

«Ինտերը» ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ․ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

27-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Պատասխան գոլը 6 րոպե անց խփեց «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» երկրորդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ,  27 - Լաուտարո Մարտինես, 33

  • Կիսվել: