կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ինտերը» կրկին հաղթում է և ամրապնդվում 1-ին հորիզոնականում

«Ինտերը» կրկին հաղթում է և ամրապնդվում 1-ին հորիզոնականում

Միլանի «Ինտերը» Իտալիա Ա Սերիայի 27-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթում է «Ջենոային»՝ 2-1 և ամրապնդվում 1-ին հորիզոնականում։ Սիմոնե Ինձզագիի թիմից աչքի են ընկել Քրիստիան Ասլանին ու Ալեքսիս Սանչեսը։ Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակել է Յոհան Վասկեսը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 72 միավոր և արդեն 15 միավոր է գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Յուվենտուսին»։

Նշենք, որ ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ 

  • Կիսվել: