ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«Ինտերը» խնդիրներ չունեցավ՝ 5:0

«Ինտերը» խնդիրներ չունեցավ՝ 5:0

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ընդունեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը, աչքի ընկան նաեւ իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը եւ ֆրնասիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 79-րդ րոպեին։

Առաջին տուրում հաղթանակներ են տարել նաեւ չեմպիոն «Նապոլին», «Յուվենտուսը», «Ռոման», «Կոմոն», «Կրեմոնեզեն»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ինտեր» - «Տորինո»՝ 5:0 (տեսանյութ)

Ալեսանդրո Բաստոնի, 18, Մարկուս Տյուրամ, 36, 62, Լաուտարո Մարտինես, 52, Անժ-Յոան Բոնի, 72

  • Կիսվել: