երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ինտերը» ոչ ոքի խաղաց, Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ինտերը» ոչ ոքի խաղաց, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Ջենոային»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

15-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Դովերին դադարեցրեց հանդիպումը դաշտի տերերի երկրպագուների ֆայերների ծխի պատճառով (տեսանյութ)։ Մոտ 10 րոպե անց մրցախաղը վերսկսվեց։

42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը (տեսանյութ

Առաջին խաղակեսի ավելացված 7-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ջենոայի» ռումինացի պաշտպան Ռադու Դրեգուշինը (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր։ Նա 86-րդ րոպեին դեղին քարտ ստացավ եւ փոխարինվեց 90-րդ րոպեին։

«Ինտերը» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ջենոան» 13-րդն է՝ 20 միավոր։

 

  • Կիսվել: