երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ինտերը» Հռոմում պարտության մատնեց «Լացիոյին»․ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը

«Ինտերը» Հռոմում պարտության մատնեց «Լացիոյին»․ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Ինտերը» Հռոմում մրցեց փոխչեմպիոն «Լացիոյի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ)։ 66-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Լացիոն» 11-րդն է՝ 21 միավոր։

  • Կիսվել: