հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2025
Ինտերը հաղթեց ընկերական խաղում․ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ

Ինտերը հաղթեց ընկերական խաղում․ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ

Միլանի «Ինտերը» շարունակում է նախապատրաստվել նոր՝ 2024/25 մրցաշրջանին։ Իտալական գրանդը երեկ ընկերական հանդիպում է անցկացրել «Պերգոլետեսե» ակումբի հետ։

 

Հանդիպումն ավարտվել է Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

 

Հենրիխ Մխիթարյանն 80 րոպե է անցկացրել խաղադաշտում։ Նրա փոխանցումից այս խաղում աչքի է ընկել թիմի նորեկ Տարեմին։

 

Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Սալսեդոն։

  • Կիսվել: