երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ինտերը հաղթեց Պարմային՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Ինտերը հաղթեց Պարմային՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0)։

«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Մարկուս Թյուրամը՝ համապատասխանաբար 42-րդ և 90+8-րդ րոպեներին։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և ամբողջ հանդիպում անցկացրեց։

Այսպիսով, Քրիստիան Կիվուի գլխավորած «Ինտերը» վաստակած միավորների քանակը հասցրեց 42-ի և միանձնյա գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Պարման» 18 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

  • Կիսվել: