կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Սալերնիտանայի» հետ և 4-0 հաշվով հաղթանակ է տարել։

Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին բացել է Լաուտարո Մարտինեսը։ 77-րդ րոպեին նա դուբլ է ձևակերպել, իսկ խաղավարտին նաև պոկերի հեղինակ է դարձել՝ աչքի ընկնելով 85-րդ և 89-րդ րոպեներին: Ի դեպ, Մարտինեսը միայն 55-րդ րոպեին է դուրս եկել փոխարինման:

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 53-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո միլանյան թիմը իր միավորների թիվը հասցրել է 18-ի և գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում «Միլանն» է՝ նույնքան միավորով։

 

  • Կիսվել: