կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Ինտերը» հաղթեց «Էգնատիային»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

«Ինտերը» հաղթեց «Էգնատիային»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Միլանի «Ինտերն» ընկերական խաղում հաղթեց ալբանական «Էգնատիա» ակումբին։

Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ իտալական թիմի։

«Ինտերի» կազմում դուբլ ձևակերպեց Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ աչքի ընկան Բարելան և Ստաբիլեն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 73-րդ րոպեին։

  • Կիսվել: