չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինտերը գոլառատ խաղում հաղթեց Զալցբուրգին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Ինտերը գոլառատ խաղում հաղթեց Զալցբուրգին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Միլանի «Ինտերն» ընկերական խաղում հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»։ Հանդիպումը կայացավ Զալցբուրգում և ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ միլանյան թիմի, գրում է Armsport-ը։

 

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 70-րդ րոպեին։

Սիմոնե Ինձագիի թիմի կազմում գոլերը խփեցին Դե Վրեյը, Կորեան և Սենսին, մեկ գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց տանտերերի ֆուտբոլիստ Պավլովիչը։

Ավստրիական թիմի կազմում դուբլ գրանցեց Կոնատեն, մեկ գոլ էլ խփեց Բաիդուն։

  • Կիսվել: