կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի ամսվա լավագույն մարզիչ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի ամսվա լավագույն մարզիչ

Սիմոնե Ինձագին այս մրցաշրջանում երկրորդ անգամ ճանաչվել է Ա Սերիայի ամսվա լավագույն մարզիչ։

«Ինտերի» գլխավոր մարզիչն իր հաջող աշխատանքի համար մրցանակը կստանա «Յուվենտուսի» հետ խաղից առաջ (փետրվարի 4)։ Ինձագին լավագույնն էր ճանաչվել նաև հոկտեմբերին:

Հունվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին առաջադրվել է նաև «Ներաձուրիների» հարձակվող  Լաուտարո Մարտինեսը։

Մյուս հավակնորդների թվում են Ալեսանդրո Բուոնջորնոն («Տորինո»), Ալբերտ Գուդմունդսոնը («Ջենոա»), Ռուբեն Լոֆտուս-Չիկը («Միլան»), Դուշան Վլահովիչը («Յուվենտուս») և Շիմոն Ժուրկովսկին («Էմպոլի»):

  • Կիսվել: