երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Կալյարի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Կալյարի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կալյարի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկուս Տյուրամը ու Հական Չալհանօղլուն, իսկ «Կալյարի»-ից` Էլդոր Շոմուրոդովը և Նիկոլաս Վիոլան:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ  Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին։

Այս տուրից հետո էլ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը:

  • Կիսվել: