ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ինտեր»-ը` Իտալիայի Սուպերգավաթակիր. Մխիթարյանի 5-րդ Սուպերգավաթը

«Ինտեր»-ը` Իտալիայի Սուպերգավաթակիր. Մխիթարյանի 5-րդ Սուպերգավաթը

Ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթակիր երկրորդ տարին անընդմեջ դարձավ Միլանի «Ինտեր»-ը:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի «King Fahd» մարզադաշտում կայացած խաղում միմյանց դեմ մրցեցին Միլանի երկու թիմերը`  «Միլան»-ը և «Ինտեր»-ը: Հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե անց «Ինտեր»-ը բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Ֆեդերիկո Դիմարկոն: Մինչ խաղակեսի ավարտը «ներաձունիները» խփեցին նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Էդին Ջեկոն:

Երկրորդ կեսում «Միլան»-ին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Բայց  «Ինտեր»-ին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Հաղթական վերջակետի հեղինակ դարձավ աշխարհի նորընծա չեմպիոն Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Միլան»-«Ինտեր»` 0:3:

«Ինտեր»-ին հաջողվեց երկրորդ տարին անընդմեջ դառնալ Իտալիայի Սուպերգավաթակիր` ընդհանուր առմամբ 7-րդ անգամ նվաճելով այս տիտղոսը:

  • Կիսվել: