երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Տորինո»-ին:

Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել «Տորինո»-ի նկատմամբ խոշոր` 0:3 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Տուրամը, Մարտինես և Չախանօղլուն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 22 միավոր:

  • Կիսվել: