չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինձ շատ դուր եկավ Հայաստանի հավաքականը. Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Ինձ շատ դուր եկավ Հայաստանի հավաքականը. Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։ Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայան հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին։

«Ինձ շատ դուր եկավ Հայաստանի հավաքականը, թիմն ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր, կարծում եմ, մեծ ապագա ունեն։

Գոհ եմ խաղից և արդյունքից։ Պարտվում էինք 1-2 հաշվով, կարողացանք ոչ-ոքի ավարտել հանդիպումը»,- ասել է մասնագետը, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: