ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինձ հրաշալի ընդունեցին. Դել Պիերոն՝ Հայաստան կատարած իր այցի մասին (տեսանյութ)

Ինձ հրաշալի ընդունեցին. Դել Պիերոն՝ Հայաստան կատարած իր այցի մասին (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսի» նախկին ավագ Ալեսանդրո Դել Պիերոն «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի  ընթացքում պատմել է Հայաստան կատարած իր այցի մասին։

Նրա խոսքով՝ միշտ էլ հաճելի է այցելել երկիր, որը տարբերվում է սեփական հայրենիքից։

Ուրգանտի հարցին՝ ճի՞շտ է, որ Իտալիայում կորոնավիրուսի հետ կապված կարանտինի պատճառով Դել Պիերոն չի կարող Ռուսաստան մուտքի արտոնագիր ստանալ, ֆուտբոլիստը դրական պատասխանել է տվել և ասել, որ այդ խնդրի շնորհիվ ինքը հիանալի տուրիստական ուղևորություն է կատարել դեպի Հայաստան:

Դել Պիերոն նշել է. «Միլանում վիզա ստանալու համար արձանագրություն ունեի, բայց կարանտինի պատճառով ամեն ինչ տեղափոխվեց: Դա ինձ թույլ տվեց հիանալի տուրիստական ուղևորություն կատարել  դեպի Հայաստան, որտեղ և պետք է ՌԴ-ի  վիզա ստանայի»:

Նա նաև ասել է, որ Երևանում ամեն ինչ շատ լավ էր, և բոլորը բար էին:

Ուրգանտը կատակել է, թե՝ այո, հայերը կարողանում են լավ ընդունել: «Զարմանալի է, որ դուք եկել եք Ռուսաստան, կարող էիք մնալ և Հայաստանում»,-ասել է նա:

  • Կիսվել: