ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինձ համար այս մեդալը շատ երկար սպասված էր. Վազգեն Թևանյան

Ինձ համար այս մեդալը շատ երկար սպասված էր. Վազգեն Թևանյան

 Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը նշում է, որ իր նվաճած ոսկե մեդալը երկար սպասված էր, քանի որ մի քանի տարի չի կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնություններին: 

«Ընդհանուր առմամբ ունեցա 4 գոտեմարտ: Ինձ համար այս մեդալը շատ երկար սպասված էր, քանի որ մի քանի տարի չէի կարողանում մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Չնայած նրան, որ հաղթանակը կա՝ կան նաև սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ: Եզրափակիչ գոտեմարտում վստահության կար»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիկը:

Թևանյանի առաջիկա պլաններում են աշխարհի առաջնությանը մասնակցելը և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը:

«Իհարկե, շատ ենք ուրախանում մեր ընկերների հաջողություններով: Շատ կարևոր է մեր ազգի համար, որ Եվրոպայի  և աշխարհի առաջնություններում հայ մարզիկները մեդալներ են նվաճում և չեմպիոն դառնում»,-ասաց նա:

  • Կիսվել: