Որքա՞ն աշխատավարձ կստանա Պետրակովը Հայաստանի հավաքականում
Հայտնի է դարձել, թե որքան կկազմի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի աշխատավարձը Հայաստանի ազգային հավաքականում:
Profootball.ua-ի տեղեկություններով՝ 65-ամյա մասնագետը կստանա տարեկան 500-600 հազար եվրո։
Ըստ աղբյուրի` Հայաստանի հավաքականի նախորդ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տարեկան աշխատավարձը կազմում էր մեկ միլիոն եվրո։
Ալեքսանդր Պետրակովն Ուկրաինայի ազգային հավաքականում վաստակել է տարեկան 200 հազար եվրո:
Հիշեցնենք, որ Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորել էր 2021-2023 թվականներին, իսկ Հայաստանի հավաքականում նշանակվել էր հունվարի 14-ին:
2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում Պետրակովի գլխավորությամբ 2 անգամ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3-0, 5-0)։