կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչպես է Հայաստանի թիմը նշել Մալխաս Ամոյանի չեմպիոնությունը

Ինչպես է Հայաստանի թիմը նշել Մալխաս Ամոյանի չեմպիոնությունը

Հայաստանի թիմի ներկայացուցիչները տոնել են Մալխաս Ամոյանի երրորդ չեմպիոնությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության օլիմպիական 77 կգ քաշային կարգում։ ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզապալատից։

 

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում 2021թ. աշխարհի չեմպիոնը 7-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրք Յունուս Բասարի նկատմամբ:

 

25-ամյա Մալխաս Ամոյանը չորրորդ մեդալն էր նվաճել Եվրոպայի առաջնություններում: 2022-ին ու 2023-ին նա դարձել էր ոսկե, իսկ 2021-ին՝ արծաթե մեդալակիր:

  • Կիսվել: