ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչո՞ւ է Չավին հրաժարվել Բրազիլիայի հավաքականի առաջարկից

Ինչո՞ւ է Չավին հրաժարվել Բրազիլիայի հավաքականի առաջարկից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչու է հրաժարվել աշխատել Բրազիլիայի հավաքականում՝ մինչ կատալոնական ակումբին միանալը։

«Դա անսպասելի էր: Ես նրանց հետ շփվել եմ իմ գործակալի միջոցով և կարող էի մտնել Տիտեի մարզչական շտաբ։ Բայց ես ցանկանում էի գլխավոր մարզիչ լինել, և ես սպասում էի «Բարսելոնայում» լինելու իմ հնարավորությանը», – Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

2022 թվականի Աշխարհի առաջնությունում Բրազիլիան խաղում է G խմբում սերբերի, շվեյցարացիների և Կամերունի հետ։ Վաղը՝ նոյեմբերի 28-ին, բրազիլացիները ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում կխաղան Շվեյցարիայի ընտրանու հետ։

  • Կիսվել: