հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ինչո՞ւ Արթուր Ալեքսանյանի ու Մալխաս Ամոյանի գոտեմարտերը չեն հեռարձակվել․ պարզաբանում`«Առաջին ալիք»-ից

Ինչո՞ւ Արթուր Ալեքսանյանի ու Մալխաս Ամոյանի գոտեմարտերը չեն հեռարձակվել․ պարզաբանում`«Առաջին ալիք»-ից

Հայաստանի Հանրային հեռուստընկերությունը պարզաբանում է տարածել, թե ինչու չեն ցուցադրել ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը:

«Հարգելի´ հեռուստադիտողներ, տեղեկացնում ենք, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: 

Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում:

Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»,-նշվում է պարզաբանման մեջ:

  • Կիսվել: