կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները 6-րդ տուրում. FIDE Grand Swiss 2023

Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները 6-րդ տուրում. FIDE Grand Swiss 2023

Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

Հիշեցնենք, որ Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը:

Վեցերորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ է տարել Սամվել Տեր-Սահակյանը, մյուսները ոչ-ոքի են խաղացել։

6 տուրից հետո մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հրանտ Մելքումյանբը և Սամվել Տեր-Սահակյանը։ Նրանք 3,5-ական միավորով մի խումբ շախմատիստների հետ կիսում են 21-ից 46-րդ տեղերը։

Կանանց մրցաշարում ելույթ ունեցող Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը վեցերորդ հաղթանակներ են տարել և ունեն 3-ական միավոր։
Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կնվաճեն 2024 թվականի Հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

 

  • Կիսվել: