ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իլոն Մասկը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»

Իլոն Մասկը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»

Իլոն Մասկը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։

Անցյալ տարվա նոյեմբերին ակումբի գործող սեփականատեր Գլեյզերների ընտանիքը, որին 2005 թվականից պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտարարել էր ակումբը վաճառելու մտադրության մասին։ Դիտարկվում է նաև երրորդ կողմի ներդրումների տարբերակը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հետևում է ակումբի վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Մանչեսթեր Յունայթեդի» համար հայտ ներկայացնելու «նախնական վերջնաժամկետ» է սահմանվել փետրվարի 17-ը։

Անցյալ տարվա օգոստոսին Մասկն արդեն հայտարարել էր «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու մտադրության մասին, սակայն ավելի ուշ իր հայտարարությունը կատակ էր անվանել։

  • Կիսվել: