ՀԸՖ-ն ցավակցել է աշխարհի չեմպիոն Նուգզարի Ցուրցումիայի մահվան կապակցությամբ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցավակցել է վրացի գորընկերներին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և բազմակի մրցանակակիր, 27-ամյա Նուգզարի Ցուրցումիայի մահվան կապակցությամբ։
«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիային՝ աշխարհի չեմպիոն և բազմակի մրցանակակիր, տաղանդավոր ըմբիշ Նուգզարի Ցուրցումիայի մահվան կապակցությամբ:
Այս կորուստը ոչ միայն Վրաստանինն է և վրացի ժողովորդինը՝ այլև ամբողջ ըմբշամարտի ընտանիքինը: Նա ուժեղ մրցակից էր, հարգալից և շատ տաղանդավոր:
Մենք բոլորս կորցրինք վառ անհատականության: Հանգչիր խաղաղությամբ, Նուգո»,- նշվում է ՀԸՖ-ի ցավակցական հաղորդագրությունում։
Ցուրցումիային մահացած են գտել տանը։ Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել։