Հուսով ենք` առաջիկա խաղերում լավ հանդես կգանք և հայ ազգին կուրախացնենք. Գոռ Մանվելյան
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է ֆուտբոլում առաջին քայլերի, Կոնֆերենցիաների լիգայում հաջող մրցելույթների և Ազգերի լիգայի առաջիկա խաղերի մասին:
«Ուրախ եմ, որ հրավիրվել եմ հավաքական: Հարմարվել եմ ազգային թիմին: Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դեմ շատ կարևոր խաղեր են սպասվում: Հուսով ենք` լավ հանդես կգանք և հայ ազգին կուրախացնենք»,- ասել է Մանվելյանը:
Հիշեցնենք, որ 22 ամյա Գոռ Մանվելյանը, ով այժմ հանդես է գալիս «Նոայում», ֆրանսիական «Նանտի» սան է:


