երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հունիսի 10-15-ը մայրաքաղաքում կանցկացվի «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը

Հունիսի 10-15-ը մայրաքաղաքում կանցկացվի «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-15-ը մայրաքաղաքում կանցկացնի «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնակցության հայտ են ներկայացրել Բուլղարիայի, Իրանի, Լատվիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 150 մարզիկ:

Մրցումների սկիզբը՝ ժամը 13.00-ին, «Դինամո» մարզադահլիճում:

  • Կիսվել: